Լոռի-փամբակի Երկրագիտական Թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
հուշանվերներոչ
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1938 թ․
ք․ Վանաձոր Կարեն Դեմիրճյան փող., 23/1 շենք

Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարկի տակ 1938թ-ին հիմնադրվում է Լոռի-Փամբակի թանգարանը։ Հետագայում այն տեղափոխվում է այլ շինություններ, սակայն 1988թ-ին այն կործանվում է երկրաշարժի պատճառով։

Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 34165 նմուշ, որոնք ներկայացված են հնագիտության, ազգագրության և նորագույն պատմության բաժիններում։

Շատ կարևոր է թանգարանի գործունեությունը Լոռու մարզի մշակույթի տարածման և զարգացման մեջ։ Ցուցադրության են ներկայացված Լոռվա վարպետների աշխատանքները՝ բազմատեսակ կարպետներ և գորգեր, զարդեր, զենքեր և այլն։ Թանգարանում կարելի է տեսնել մ․թ․ա 3-րդ հազարամյակից մինչև մեր օրերը պատմող զանազան իրեր։

Հարուստ է Լոռի-Փամբակի թանգարանը հնագիտական և ազգագրական ցուցանմուշներով, որոնց մեջ կան վարպետ Գալուստ Չալաբյանի փայտե կոմպոզիցիաները և Մկրտիչ Ղազարյանի ոսկի աշխատանքները։

 

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1000 դրամ է։

Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 1500 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 500 դրամ
Ուսանողական տոմս - 200 դրամ
Աշակերտական տոմս - 100 դրամ

Կոնտակտներ
+374-322-40555
lori-pambak.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր